


Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին:
Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները:
Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը տրվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Բանակցությունները վարել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները: ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու համար կարևոր նշանակություն ունեցող առանցքային ոլորտներում փոխգործակցության առանցքային ուղղություններից են բարեփոխումները: Այդ ոլորտները ներառում են փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և միգրացիայի կառավարում, շարժունակության և ապաստանի քաղաքականություն, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանություն: Կողմերն այն ժամանակ երկուստեք հաստատել էին, որ գործընթացը վերջնաժամկետ չունի բանակցություններն ավարտելու համար ։ Նոյեմբերի 5-ին ԵՄ-ը Հայաստանին է փոխանցել վիզաների ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



