


Արմինֆո. Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հաղորդել է չվերթն իրականացնող "Պոբեդա" ավիաընկերությունը։
Ավելի վաղ Flightradar ծառայության տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով 12:35-ին Գյումրիից մեկնած Boeing ինքնաթիռը թռիչքից մոտ մեկ ժամ աղետի մասին ազդանշան էր տվել Դաղստանի երկնքում եւ իջել էր մինչեւ 3 հազար մետր բարձրություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն վերաուղղվել է Մախաչկալայի օդանավակայան: Նաև հաղորդվում է, որ ինքնաթիռը Մոսկվա պետք է ժամաներ Մոսկվայի ժամանակով 15:25-ին: Արտակարգ վայրէջքի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:



