


ԱրմԻնֆո. Երևանում կառուցապատման ոլորտը կարգավորող նոր օրենքը հուլիսի սկզբին երկրորդ ընթերցմամբ կընդունվի։ Այս մասին հունիսի 22-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նախազգուշացրել է ոլորտի ներկայացուցիչներին գործունեության պահանջների խստացման մասին՝ մասնավորապես տույժերի եւ տուգանքների աճի վերաբերյալ՝ խախտումների համար, այդ թվում՝ փոշեգրող ցանցերի բացակայության, շինհրապարակների ոչ պատշաճ հագեցվածության եւ այլն։
«Սա իմ վերջին կոչն է կառուցապատող ընկերություններին. որովհետեւ երբ օրենքը ուժի մեջ մտնի, Երևան քաղաքում իրավիճակը ամբողջովին այլ կլինի», - նշել է Ավինյանը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ օրինապահ կառուցապատողների համար սպասվում են արտոնություններ` շինթույլտվությունների ժամկետների երկարացման վճարների առումով։



