


Արմինֆո.Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվել է ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։
Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։ Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։ Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու…», - գրել է Վարդանյանը։
Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանը տնային կալանքի տակ է: Հետաքննությունը նրանց մեղադրում է ընտրողներին կաշառելու համար։



