


Արմինֆո. Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կայացած հանդիսավոր տողանին՝ նվիրված մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 227-ամյակին:
Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, Կոպիրկինն իր ողջույնի խոսքում նշել է, որ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Երևանի թիվ 8 դպրոցում Ա.Ս. Պուշկինի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելն իր առաջին հանրային միջոցառումն է եղել երկրում որպես ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար ժամանելուց հետո:
«Այսօր Ա.Ս. Պուշկինի ստեղծագործական ժառանգությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ժողովուրդների համար մնում է ներշնչանքի անսպառ աղբյուր և երկու երկրների մշակութային կապերի անքակտելիության խորհրդանիշներից մեկը»,- ասել է նա:
Դպրոցի աշակերտները, որոնք մասնակցել են այս տարի մայիսի 25-30-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված «Պուշկինյան Պետերբուրգ» ամենամյա մշակութային-կրթական ծրագրին, ներկայացրել են հեղինակային ֆիլմ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կատարած իրենց ուղևորության մասին:



