


Արմինֆո. Իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը եղել են Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունների օրակարգում: Այդ մասին հաղորդել է Ֆիդանը՝ մոսկովյան բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մենք մանրամասն քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դա շատ կարեւոր է տարածաշրջանում խաղաղության համար",-ասել է Ֆիդանը բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները ։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Լավրովը, բացելով Մոսկվայում Ֆիդանի հետ բանակցությունները, հայտարարել է, որ երկկողմ ինտենսիվ հարաբերություններից բացի, Մոսկվան և Անկարան տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ ունեն լայն, հագեցած օրակարգ. դա և Մերձավոր Արևելքն է, և Անդրկովկասը, և Կենտրոնական Ասիան:
"Այսօր ակնկալում եմ քննարկել երկկողմ առանցքային հարցերը մեր նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների եւ ըմբռնումների հունով, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգը, ներառյալ խորհրդատվությունները, որոնք պարբերաբար անցկացվում են մեր նախարարությունների միջեւ", - նշել Է Լավրովը:



