


Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է Լոռիում ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչների ձերբակալության մասին:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ», - ասվում է հաղորդագրությունում։



