


Արմինֆո. Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ, համաձայնեցնեն իրենց գործողությունները և որոշում կայացնեն՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Այս մասին գրում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հետընտրական փուլում իշխանությունը մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսները, որպեսզի հանրային-քաղաքական քննարկումը կենտրոնացնի այն հարցի շուրջ, թե արդյոք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե ոչ։
«Ոչ ոք չի վիճարկում, որ այս թեման ակտիվորեն քննարկվում է և կարևոր նշանակություն ունի, հատկապես՝ ընդդիմադիր հանրույթում։ Այլ հարց է, որ իշխանությունները փորձում են «յուղ լցնել կրակին», որպեսզի կոծկեն այս թեման, երկրորդ պլան մղեն նախընտրական փուլում վարչական ռեսուրսների օգտագործման փաստը, ապօրինի ձերբակալություններն ու խայտառակ ընտրությունները։ Հասկանալով, որ մանդատների հարցը կարող է բևեռացման ալիք և նոր հուսահատություններ առաջացնել ընդդիմության շրջանում, կառավարությունը կողքից սնում է այս թեման»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։
Նա Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերին կոչ է արել հնարավորինս շուտ քննարկել իրավիճակը միմյանց հետ, համաձայնեցնել իրենց գործողությունները և որոշում կայացնել՝ թու



