


Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշում է կայացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու վերաբերյալ, և այժմ դիտարկվում է այլընտրանքային հիմնարկի հարցը։
Նախարարը նշել է, որ այլընտրանքի հարցը գտնվում է վերջնական փուլում։
Գալյանը տեղեկացրել է, որ դիտարկվում է երկու տարբերակ՝ նոր ՔԿՀ-ի կառուցում կամ ամբողջությամբ պետական միջոցների հաշվին, կամ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։
Այս հարցով վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, իսկ նոր հիմնարկը կկառուցվի 2,5-3 տարում։



