


Արմինֆո. Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ Արցախի բոլոր բարձրաստիճան զինծառայողները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց բնակարան են ստացել, ծանուցումներ են ստացել զբաղեցրած բնակարաններն ազատելու պահանջով: Ծանուցագրերում նշված է եղել, որ "բնակարանը ժամանակին տրամադրվել է խախտումներով", բայց թե ինչ խախտումների մասին է խոսքը, ոչինչ չի ասվել։



