


Արմինֆո.Հուլիսի 20-ից Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա երաժշտական լաբորատորիան և NOTATIONS փառատոնը, որը նախատեսված է ձայնի, երաժշտության, տարբեր մեդիայի, ինստալյացիայի, պերֆորմանսի և հետազոտական պրակտիկաների ոլորտում աշխատող արվեստագետների և երաժիշտների համար:
Լաբորատորիայի մասնակցության հայտերի ընդունումը բաց է մինչև հունիսի 10-ը: Ընդամենը նախատեսվում է ընտրել 65 մասնակից, որոնց 70%-ը կկազմեն Հայաստանում և տարածաշրջանում աշխատող նկարիչներն ու երաժիշտները, իսկ 30%-ը՝ միջազգային մասնակիցները:
Լաբորատորիայի համակարգող իմի կազմում են կոմպոզիտոր, դաշնակահար և երգահան Արման Փեշտմալջյանը, էթնոերաժշտագետ Mountains of Tongues լեյբլի համահիմնադիր Բեն Ուիլերը, մուլտիգործիքավորող, DJ և պրոդյուսեր Հայկ Կարոյին և այլոք:
Լաբորատորիան կեզրափակի NOTATIONS երաժշտական փառատոնը, որի շրջանակներում մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Օգոստոսի 1-2-ը կայանալիք փառատոնի ծրագիրը ներառում է նաև դասախոսություններ, վարպետության դասեր, համերգներ և այլ միջոցառումներ:
NOTATIONS առաջին փառատոնը տեղի է ունեցել 2025 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ՝ համախմբելով 60 արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև 22 համադրողների Հայաստանից, Ավստրիայից, Չինաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից և Մեծ Բրիտանիայից: Ծրագիրն ավարտվել է երկօրյա NOTATIONS փառատոնով, որին ներկա էր ավելի քան 1000 մարդ:
Միջոցառման կազմակերպիչն է Hosq հիմնադրամը։



