


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ներկայացվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու 39,650 դիմում։ Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է երկրի 2025 թվականի բյուջեի կատարողականը, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի քաղաքացիություն է ստացել արդեն 27,296 բռնի տեղահանված անձ։ Դիմումների դիտարկման ընթացքում քաղաքացիության տրամադրման մերժման դեպքեր չեն արձանագրվել։ Ընդ որում, ինչպես նշել է Արմեն Մկրտչյանը, 28 հազար դիմում ներկայացվել է երեխաների անունով, որոնցից 12 հազարը բավարարվել է, իսկ մնացածը գտնվում են դիտարկման փուլում։
Փոխնախարարը հայտնել է նաև, որ 11,146 դիմում ներկայացվել է էլեկտրոնային եղանակով։



