


Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Երևանում և Հայաստանի տասը մարզերում քվեարկության արդյունքների նախնական տվյալները:
Ինչպես նշվել է, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի 2.503.976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1.476.597 մարդ: Այսպիսով, մասնակցությունը կազմել է 58,97%:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում. 106.972 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 71.320 մարդ կամ 66,67%-ը:
Երկրորդ տեղում Վայոց Ձորի մարզն է, որտեղ ընտրության իրավունք ունեցող 44.634 քաղաքացիներից քվեարկել է 29.293 մարդ, ինչը կազմում է 65,63%:
Առաջատարների եռյակը եզրափակում է Տավուշի մարզը՝ մասնակցության 63,40% ցուցանիշով. 103.434 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 65.579 մարդ:
Արագածոտնի մարզում մասնակցությունը կազմել է 61,70% (69.993՝ 113.441 ընտրողից), Կոտայքում՝ 61,66% (148.302՝ 240.528-ից), Արարատում՝ 59,87% (131.819՝ 220.167-ից), Լոռիում՝ 58,59% (124.983՝ 213.301-ից), Արմավիրում՝ 55,80% (126.392՝ 226.337-ից), Շիրակում՝ 55,46% (115.249՝ 207.820-ից):
Ամենացածր մասնակցությունը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 54,60%. 177.854 ընտրողից քվեարկել է 97.144 մարդ:
Երևանում մասնակցությունը կազմել է 58,46%: Քվեարկությանը մասնակցել է մայրաքաղաքի 496.643 բնակիչ՝ ընտրության իրավունք ունեցող 849.488 քաղաքացիներից:



