
Արմինֆո. Հայ իրավապահներն առավոտից բերման են ենթարկում կամ ձերբակալում "Հայաստան" դաշինքի նախընտրական շտաբի անդամներին:
«Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։
Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։
Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։
Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը», - ասվում է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրություններ։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08: 00-ին բացվել է 2500 ընտրական տեղամաս: Դրանց մեծ մասը հագեցած է հսկողության տեսախցիկներով։ Սակայն առավոտից դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները ահազանգում են քվեարկության կազմակերպման ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին ։
Հատկանշական է, որ ընտրությունների նախորդ գիշերը ձերբակալվել են ընտրական հանձնաժողովների երկու նախագահներ ու քարտուղար: Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի սկզբում 2005 տեղամասերից 48-ում բացակայում էր հանձնաժողովի 50 անդամ ։
Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիոն ծառայության տվյալների համաձայն, երկրի շուրջ 2,5 մլն քաղաքացի ընտրելու իրավունք ունի: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Առավել ժողովրդականություն են վալեյում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը: Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին ։