


Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով երկրում իշխանության գալու դեպքում չի գնա պետական ծառայողների նկատմամբ վենդետայի ուղով։
«Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Պետական ծառայողները պետք է անմիջապես զգան այլ մթնոլորտ՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և արդար։ Մենք նրանց կազատենք այս իշխանությունների չարաշահումներից»,- ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կպատժվեն պետական ծառայողները «Հայաստան» դաշինքի իշխանության գալու դեպքում։



