


Արմինֆո. Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով Ուկրաինան անցնում էր 2013-2014 թվականներին, և պետք է «լրջորեն մտածել», որպեսզի Երևանն ի վերջո չգնա նույն ճանապարհով և չհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս և՛ [ՌԴ նախագահ] Վլադիմիր Վլադիմիրովիչ [Պուտինը], և՛ [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն խոսում էին այն մասին, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը,- ասել է նա։- Եվ այստեղ պետք է լրջորեն մտածել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում»։



