


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվել:
«Ինչպե՞ս կարող եմ դա բացառել: Այսինքն՝ ՌԴ-ից ժամանած և զինապարտ հանդիսացող ՀՀ քաղաքացին Հայրենիքի հանդեպ պարտականություններ չունի՞: Բնականաբար, ես չեմ կարող դա բացառել", - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պապիկյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հավաքների կուղարկվեն Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից ժամանած քաղաքացիները, նախարարը վստահեցրել է, որ այդ պահանջը տարածվում է բոլոր զինապարտ քաղաքացիների վրա:
Նախարարը նաև հերքել է հաղորդումներն այն մասին, որ հավաքների մասնակցելու մասին ծանուցումները հանձնվում են անմիջապես սահմանային անցակետերում: «Ծանուցագրերը հանձնելու համար կա սահմանված կարգ: Ծանուցումը, որպես կանոն, իրականացվում է այդ ընթացակարգին համապատասխան: Օդանավակայանում ոչ մեկին ծանուցագիր չեն կարող հանձնել", - ասել է Պաիկյանը։



