


Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Կուրարի առաջնորդությամբ հունիսի 4-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք եւ 16 կուսակցություն: Ընտրելու իրավունք ունի 2 485 232 քաղաքացի:



