


Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերի համաձայն, ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը հունիսի 7-ին հանրապետությունում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների դիտարկում է անցկացնելու: Այս մասին ասվում է ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Խմբի համակարգող է նշանակվել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովը:
Դիտարկումը վարելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի խորհրդարանների սենատորներ ու պատգամավորներ, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտոնատար անձինք եւ ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի փորձագետներ:
Դիտորդների աշխատանքային ծրագրում ներառված են հանդիպումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, Վարչական դատարանի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ղեկավարների հետ:
2026 թվականի հունիսի 7-ին ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդները մշտադիտարկում կիրականացնեն Երեւանի եւ երկրի այլ մարզերի ընտրատեղամասերում:



