


Արմինֆո. Ընդդիմադիրների վրա հարձակումների համար անձնական պատասխանատվություն է կրում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հունիսի 4-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ 2015 թվին ընդունված ՀՀ սահմանադրության համաձայն, վարչապետը, փաստորեն, նաև ոստիկանապետն է, հետևաբար, նա պատասխանատվություն է կրում այն բռնությունների, հարձակումների համար, որոնք այսօր կատարվում են տարբեր քաղաքական ուժերի ակտիվիստների նկատմամբ: Քաղաքական գործիչը նշել է, որ Փաշինյանի՝ երրորդ ժամկետով ընտրությունը կհանգեցնի բռնության դեպքերի թվի ավելացման, ազատությունների սահմանափակման և բռնապետության: Արդյունքում՝ այսօրվա հիբրիդային կիսաավտորիտար ռեժիմը կդառնա հիմնովին ավտորիտար։ "Մենք արդեն տեսել ենք, թե ինչի կարող է հանգեցնել 3-րդ ժամկետի համար ընտրությունը", - նշել է նա:
"Երբ ինչ-որ բան տեղի է ունենում իշխանությունների նկատմամբ, ապա դրան օպերատիվ արձագանքում են ։ Իսկ երբ խոսքը գնում է որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին, ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացնում, ինչ-որ տեսախցիկներ են փնտրում, որ ինչ-որ բան պարզեն, հետո գործը փակում են։ Դա ընտրովի արդարադատություն է։ Խստագույնս դատապարտում ենք նման մոտեցումը և պահանջում, որ ամենապատասխանատու պաշտոնյան կասեցնի այդ պրակտիկան", - նշել է Մարուքյանը ։



