


Արմինֆո. Հայաստանն իր պատմության ճակատագրական փուլ է ապրում, և եթե գործուն քայլեր չձեռնարկվեն, երկրին լրջագույն խնդիրներ են սպասվում։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սպիտակում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նրա խոսքով՝ իրավիճակը գնում է նրան, որ կարելի է ակնկալել աշխարհաքաղաքական երկրաշարժ։ Քոչարյանը նկատել է, որ իր նախագահության շրջանում հայկական կողմն այնքան ուժեղ էր, որ ադրբեջանցիները չէին համարձակվում քայլեր ձեռնարկել առաջնագծում: Նա հավելել է, որ ոչ մի միջադեպ չի եղել, քանի որ հակառակորդը տեղյակ է եղել իր համար ծանր հետևանքներով պատասխան գործողությունների ուժի մասին:
Քոչարյանը նշել է, որ Փաշինյանն Ալիևին 5 մլրդ դոլարի սպառազինություն է թողել Արցախում։ Ավելի,՝ ԱԹՍ-ների գնումների փոխարեն իրականացրել են "ելակի" բարեփոխում. Պարտության պատճառը, ըստ Քոչարյանի, հենց դա է, ինչպես նաև բանակցային գործընթացի տապալումը։ "Մի խոսքով՝ ամեն ինչ արել են, որ Ալիևը պատերազմ սկսի, որը հենց իրենք էլ հրահրել են", - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:



