


Արմինֆո. Երկարատև ու համառ պայքարից հետո Կարեն և Կարուշ Օվեյանները վերջապես արդարացվել են, ընդ որում՝ դեռևս նախաքննության փուլում։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ թեև եղբայրները երկու ամիս անցկացրել են բանտում, Շիրակի մարզի դատախազությունն ի սկզբանե ընդունել է մեր այն հիմնավորումը, որ նրանք որևէ հանցանք չեն գործել։
Փաստաբանը հիշեցրել է, որ եղբայրները ձերբակալվել էին 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը, զանգվածային անկարգություններին մասնակցելու և քրեական գործի քննությանը միջամտելու մեղադրանքով։
«Այսպիսով, հաստատվեց, որ Կարենը և Կարուշը որևէ հանցանք չեն գործել»,- նշել է փաստաբանը։



