


Արմինֆո. Այսօր ՀՀ վարչական դատարանի նախագահը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա հիշեցրել է, որ դատավորը հրաժարվել է որպես երրորդ անձ գործին ներգրավել Արցախի Հանրապետությանը, ինչի առնչությամբ Երիցյանը ստիպված է եղել Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել գրանցված իրավունքի մեկ այլ սուբյեկտի անունից:
"Ավելի անհիմն և անհեթեթ դատական ակտ իմ պրակտիկայում չեմ հանդիպել։ Մտադիր եմ այդ որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում", - հայտարարել է նա։



