


Արմինֆո. Հայաստանի ընտրողներն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է քվեարկեն "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին, որովհետև բոլորը պետք է տեր կանգնեն պետությանը, խաղաղությանը և երկրի ապագային: Այդ մասին մայիսի 22-ին Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՔՊ առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք պետք է գնանք ընտրատեղամասեր և հանդես գանք խաղաղության օգտին, սակայն կուսակցության օգտին ձայնը չպետք է ստացվի հարկադրանքի կամ կաշառքի ներքո", - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը, հավելելով, որ այսօր Հայաստանում որոշումները կայացնում են հենց քաղաքացիները: "Սա է ժամանակակից Հայաստանի և իմ քաղաքական թիմի գործունեության հիմնական ուղերձը։ Երբ ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ՝ առանց քննարկումների ։ Բայց եթե 700 հազար մարդ կամ ընտրողների 50+1 տոկոսն ասի՝ Նիկոլ, մնա, ես կմնամ։ Իսկ եթե նրանք հայտարարեն՝ Նիկոլ հեռացիր, Նիկոլն ով է, որ չհեռանա։ Նիկոլը ծառա է", - ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 5-ը: Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն:



