


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, որ բացի ՀՀ քաղաքացիությունից, երբևէ որևէ այլ պետության քաղաքացիություն չի ունեցել:
"Գրազ եմ գալիս․ ես երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել", - Աջափնյակում լրագրողներին հայտարարել է Կարապետյանը ՝ ի պատասխան Քննչական կոմիտեի հաղորդագրության, միաժամանակ հարց ուղղելով, թե արդյոք ՔԿ աշխատակիցները պատրաստ են հրաժարական տալ, եթե պարզվի, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է:
Նրա խոսքով՝ փաստաբանական թիմն այդ հարցով արդեն դիմել է Ռուսաստանի դեսպանատուն, իսկ "Քաղաքացիական պայմանագրի" ներկայացուցիչների դեմ դատական հայցեր կներկայացվեն: Կարապետյանը նաև հայտարարել է, որ եթե մինչև երեկո Քննչական կոմիտեն հերքում չհրապարակի, իրենք դատի կտան կառույցին:
Կարապետյանը նշել է, որ արտասահմանյան մի շարք ընկերությունների սեփականատեր է, սակայն ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:



