


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը մտադիր է դատական հայցեր ներկայացնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության բոլոր անդամների դեմ, ովքեր ապատեղեկատվություն են տարածել իրենց քաղաքական ուժի անդամների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։
Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ:
Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել:
Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար: Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:
Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛ ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու», - գրել է Ղահրամանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Ավելի վաղ լատվիական Insider-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե, իբր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական ԱԴԾ գործակալ է, իսկ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Երկու գործիչներն էլ հերքել են այդ պնդումները, այնուամենայնիվ, իշխանությունների քարոզչամեքենան շարունակում է տարածել այդ լուրը։ Ավելին, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու փաստի առթիվ։ Բացի այդ, Հայաստանի ԿԸՀ-ում հաղորդե լ են, որ ստուգել են Նարեկ Կարապետյանի տվյալները, և նա երկրորդ քաղաքացիություն չունի:



