


Արմինֆո. Մայիսի 14-ին Գյումրի է այցելել Մոսկվայի պատվիրակությունը՝ Արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Գեորգի Յակովլևի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի հետ, ծաղիկներ դրել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել ռուսական 102-րդ ռազմակայան, որտեղ ռազմակայանի հրամանատարի պաշտոնակատար Մ.Ն. Կուլակովի հետ զրույցից հետո հյուրերին ցուցադրվել է ռազմապատմական թանգարանը և սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի տաճարը:
Հանդիպումների արդյունքում նախանշվել են Գյումրի քաղաքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Պատվիրակությանն ուղեկցել է Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը:



