


Արմինֆո.Մայիսի 14-ին շրջանի ընտրողների առաջ ունեցած ելույթում կուսակցության քաղխորհրդի անդամ, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նշել է, որ ողջ Հայաստանի երբեմնի արդյունաբերական շրջանի դատարկ պահեստները կվերածվեն տեխնոլոգիական ձեռնարկությունների, որտեղ աշխատանքը կեռա օրը 24 ժամ։ Նա ընդգծել է, որ Շենգավիթը պատմականորեն ստեղծվել է ազնիվ աշխատավորների ձեռքերով և եղել է հանրապետության գլխավոր արդյունաբերական կենտրոնը։ Սակայն կառավարման սխալների պատճառով բազմաթիվ ձեռնարկություններ փակվել են, իսկ երբեմնի ծաղկուն շրջանը դարձել է Երևանում գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող վայրը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին երկրում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց կմասնակցեն 19 քաղաքական ուժեր՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։



