


Արմինֆո.ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ մի շարք կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր առմամբ 45 թեկնածու հրաժարականի դիմում է ներկայացրել: Որոշ դիմումներ վավերացված են եղել նոտարական կարգով, իսկ չվավերացված դիմումների դեպքում թեկնածուներն անձամբ են ներկայացել ԿԸՀ նիստին:
ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական վավերացում չի ունեցել, և թեկնածուն չի ներկայացել նիստին: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանի թեկնածուները պետք է իրենց դիմումները ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև մայիսի 28-ի ժամը 18:00-ն: Այս ժամկետը տարածվում է նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների դիմումների վրա: Հանձնաժողովը նաև նախապատվության քվեարկությամբ լրացրել է թիվ 15, թիվ 19 և թիվ 29 ընտրական հանձնաժողովների մեկական թափուր տեղերը:



