


Արմինֆո.Քարոզարշավի արդեն 3-4-րդ օրը պարզ է դառնում, որ իշխանությունները գնում են ընտրակեղծիքների ճանապարհով։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, որպես օրինակ բերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով տեղական քաղաքական ուժերին անվերջ կապում է օտարների հետ:
"Ի՞նչ կապ ունեն դրա հետ Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները ։ Նա շատ լավ տեսնում է, որ քարոզարշավի հենց սկզբից պարտվում է բոլոր քաղաքներում և այլ բնակավայրերում։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ գնում է ընտրակեղծիքների ճանապարհով։ Ոչ Արևմուտքը, ոչ Հյուսիսը, ոչ Հարավը կապ չունեն այս ընտրությունների հետ։
"Այս ընտրությունները պատասխանում են միայն մեկ հարցի․ արդյո՞ք մենք ընտրում ենք Հայաստանը, թե՝ "Արեւմտյան Ադրբեջանը"։ Արդյո՞ք մենք ընտրում ենք Հայաստանում ապրելու հնարավորությունը, թե՞ կկրկնենք Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Իսկ քանի որ նա որոշել է խափանել ծրագրային բանավեճը, մենք պետք է ամեն կերպ խոսենք մեր ժողովրդի հետ, բացատրենք այս պարզ ճշմարտությունը։ Ընդդիմությունը պետք է զգոն լինի և փորձի արագ հասկանալ, թե որ սցենարով է փորձելու խափանել ընտրությունների բնականոն ընթացքը՝ "մոլդովական" սցենարով, "ռումինական" սցենարով, թե "նիկոլական" սցենարով, - նշել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք ։



