


Արմինֆո. Ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը վերջին տարիներին ուղղվել է 170 միլիարդ դրամ, ստեղծվել են տասնյակ նոր ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք արտադրում են ռազմական արտադրանքը: Այդ մասին մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Նրա խոսքով՝ որպես արդյունք, այսօր մենք կարող ենք խոսել բոլորովին նոր բանակի մասին ՝ նոր մակարդակի, նոր տրամաբանությամբ և նոր որակի: Այդ հնարավորությունը տնտեսության աճի հետևանք էր։ Փողերն ուղղվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, իսկ վերջինս էլ, իր հերթին, մասնակցել է այդ աճին։
Վարչապետը բնակչությանը կոչ է արել մասնակցել զորահանդեսին (նվիրված Հայոց բանակի օրվան - խմբ.), որպեսզի սեփական աչքերով տեսնեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել երկրի զինված ուժերում:



