


Արմինֆո. «Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն», - սոցիալական ցանցերում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Երկրապահի օրը: 1992-ի այս օրերին տեղի ունեցավ Շուշիի ազատագրման գործողությունը։
Այդ առնչությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․ "Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին, Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»։



