


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցից հետո գրառում է կատարել X (Twitter) միկրոբլոգում:
"Վերադառնալով հիշողության և պարտքի այս վայր ՝ առերեսվում ես մի բանի, ինչը վաղեմության ժամկետ չունի։ Որպեսզի յուրաքանչյուրի անունը արձագանքի, և մոռացությունը նահանջի: Ֆրանսիան հավերժ ուս ուսի է մնում հայ ժողովրդի հետ, հարգանքով և ի հիշատակ վերապրած ցեղասպանության և այդքան գողացված ճակատագրերի", - գրել Է Մակրոնը:
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունելով թիվ 2001-70 համապատասխան օրենքը: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:



