


Արմինֆո. Հայաստանի աշխարհագրական դիրքի միջին վիճակագրական ընկալումը ոչ թե այն մասին է, որ մեր երկիրն ունի խնդրահարույց աշխարհագրական դիրք և գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, այլ այն, որ հենց Հայաստանի Հանրապետությունով է անցնում Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարճ ճանապարհը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով "Երևանյան երկխոսություն" համաժողովի ժամանակ։
Նման նկարագրությունը, նրա ասելով, ձևավորում է Հայաստանի Հանրապետության ներուժի և վիճակի նոր պատկեր։ Եվ, հետևաբար, այսօր կառավարության խնդիրն է հենց այդ տեսանկյունից մոտենալ հարցերի լուծմանը և ռազմավարությունների կառուցմանը։ Այս արտահայտությունը՝ "Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհը", Փաշինյանի կարծիքով, կարող է դառնալ Հայաստանի ներդրումային բրենդ։
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերի համար՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական գերազանց դիրքը թաքնված է եղել հենց տարածաշրջանում առկա հակամարտության հետևում:
Այն ամենը, ինչին հաջողվել է հասնել վերջին տարիներին, Փաշինյանի ասելով, Հայաստանին թույլ է տվել գոյատևման օրակարգը փոխել զարգացման օրակարգի:



