
Արմինֆո. Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) երևանյան գագաթնաժողովը նպատակ է հետապնդում առավելագույնս արագացնել Հայաստանի մուտքը եվրա- և անդրատլանտյան համայնք՝ առավելագույնս բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ և նրա պատասխան արձագանքին հաղորդելով "ռուսական սպառնալիքի" ենթատեքստը: Այսպես է մեկնաբանել ԵՔՀ երևանյան գագաթնաժողովը Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
"Ծանր սրտով եմ գրում այս բլոգը, շատ ծանր սրտով։ Կարդում ենք նորություններ Երևանի հերթական եվրոպական հավաքի մասին՝ շատերի համար սրբազան հայկական հողում, ներառյալ մեզ ՝ ռուսներիս։ Վերջերս Հայաստանի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ վարչապետ Փաշինյանը և խոսնակ Սիմոնյանը ջերմորեն համոզում էին զրուցակիցներին Մոսկվայում (այդ թվում ՝ Դաշնության Խորհրդում), որ "Երևանը սրբորեն հարգում է մեր եղբայրության պատմությունը եւ երբեք (ընդգծված) երբեք չի անի քայլ, որը կարող է վնասել Ռուսսատանին։ Ինչպես ասում են՝ վերջ մեջբերմանը, կամ, ինչպես նման դեպքերում արտահայտվում են դիվանագետները, "պայմանավորվածությունը չարժեր, նույնիսկ, այն թուղթը, որի վրա գրված էր", - գրել է Կոսաչևը իր Telegram-ալիքում։
Ընդ որում, նա Երևանի այդ հանդիպումն անվանել է հակառուսական։ Նրա խոսքով, այդքան ռուսատյացներ վաղուց չէին հավաքվել ԵՄ սահմաններից դուրս են մեկ վայրում։
"Հայ կազմակերպիչների հայտարարած նպատակն է՝ "հաստատել Հայաստանի եվրոպական ընտրությունը մեկ ամիս անց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ"։
Բայց իսկական նպատակն է առավելագույնս արագացնել Հայաստանի մուտքը եվրո- եւ անդրատլանտյան համայնք, առավելագույնս բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ և վերջինիս պատասխան արձագանքին հաղորդելով "ռուսական սպառնալիքի" համատեքստ։ Ցինիկ եւ պարզունակ հնարք, որը մինչ այս արել են երեք բալթյան հանրապետություններում, Մոլդովայում եւ, ավաղ, Ուկրաինայում։ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հերթական դավաճանություն, այլեւս խարանի համար տեղ չկա", - հավելել է նա:
Միևնույն ժամանակ, Կոչսաչովը վստահ է, որ այդ ամենի հետևում կանգնած են միայն սեփական կոնյունկտուրային շահերը, որոնցից գլխավորն ամեն գնով իշխանության պահպանումն է։ "Չէ որ՝ Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում, դա ոչ աավելին է, քան Բրյուսելի հերթական խարդավանք։ Բայց, միևնույն ժամանակ, ամեն ինչ գնում է դեպի ռուս-հայկական հարաբերությունների հետագա դեգրադացում, որի բարձր որակը տառապանքով ձեռք է բերվել մեր նախնիների սերունդների կողմից: Իսկ եթե հունիսի 7-ի ընտրություններում ներկայիս ռուսատյացները Հայաստանի իշխանությունում ամրապնդեն իրենց դիրքերը, այդ դեգրադացիան կարող է անդառնալի բնույթ կրել։ Ինչի մասին պետք է միշտ հիշեն հայ ընտրողները, ովքեր հարգում են իրենց նախնիների հիշատակը, հասկանում են Ռուսաստանի հետ բարեկամության կարևորությունը Հայաստանի սեփական շահերի համար և չեն ցանկանում Հայաստանին ձախողված ապագա՝ ինչպես մերձբալթյան երկրները, Մոլդովան և Ուկրաինան։ Պետք չէ խարդախներին տալ սեփական բոլոր խնայողությունները, նույնիսկ, եւ, առավել եւս՝ քաղաքականության մեջ", - ամփոփել է ռուս քաղաքական գործիչը։
Նշենք, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի նիստին հրավիրված էին 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հյուրի կարգավիճակով էր մասնակցում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Մասնակիցների թվում էին նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն և, նույնիսկ, Սվետլանա Տիխանովսկայան՝ Բելառուսից։