


Արմինֆո. Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջիա Մելոնիի հետ՝ նեղ և ընդլայնված կազմով:
Մելոնին Բաքու Է մեկնել Երևանից, որտեղ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Բանակցություններից հետո Ալիևն ու Մելոնին հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Ալիևը նշել է, որ Բաքվի համար իտալական շուկան առաջնային նշանակություն ունի՝ ինչպես նավթի, այնպես էլ գազի առումով: Նախորդ տարի Ադրբեջանը 25 մլրդ խմ բնական գազ է արտահանել, որից 9,5 մլրդ - ը ՝ իտալական շուկա:
Տեղեկացնելով, որ այսօր բանակցություններ են ընթանում այդ ծավալներն ավելացնելու շուրջ, Ալիևն արձանագրել է, որ դրա համար, բնականաբար, անհրաժեշտ է ընդլայնել TAP նախագիծը, որը Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասն է:



