


Արմինֆո. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) աջակցությամբ մայիսի 3-ից 11-ը Երևանում կանցկացվեն լեգենդար հայ երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։
ԿԳՄՍ-ի տվյալներով՝ մայիսի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կցուցադրվի Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված «Իմ սիրտը լեռնաշխարհում է» դրաման։
Մայիսի 4-ից 11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները» և «Ազատության դեմքերը» խորագրերով գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։
Մայիսի 5-ին, ժամը 19:00-ին, կներկայացվի «Բիթլմանիա» մյուզիքլը՝ վառ և ռոմանտիկ ներկայացում, որը կներառի The Beatles-ի 25 անժամանակ հիթեր։



