


Արմինֆո.Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն ելույթ է ունեցել Մարսելում՝ այն քաղաքում, որն ընդունել է հայերին 1915 թվականի իրադարձություններից հետո։
Իր ելույթի ընթացքում նա հիշեցրել է այն ողբերգության մասին, որը 111 տարի առաջ բնաջնջեց հայ ժողովրդին՝ նկարագրելով ամբողջական գյուղերի զանգվածային սպանությունները, բռնաբարության փաստերը, տեղահանությունները և հայ բնակչության մահապատիժները։
Վարչապետն անհրաժեշտ է համարել նշել այն դերը, որը Ֆրանսիան խաղացել է աղետին դիմակայելու հարցում։ Նա հիշեցրել է մի շարք առանցքային գործիչների և իրադարձությունների մասին։ Լեկորնյուն ընդգծել է, որ Մարսելն ընդունել է 58 հազար հայ փախստականների, որոնց սերունդները մինչ օրս ապրում են այդ տարածաշրջանում։



