


Արմինֆո.Ապրիլի 24 - ին ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանգնեցված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ովքեր կոտորածի, տեղահանման և սովի են ենթարկվել Օսմանյան կայսրությունում ՝ հայ ժողովրդին պատկանելու պատճառով: Այդ մասին հաղորդում Է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Ծաղկեպսակների զետեղումից հետո աղոթք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներ և ներկայացուցիչներ:



