


Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իսրայելական հարձակումները և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 23-ի երեկոյեան Անթիլիասի Մայրավանքին մեջ հայկական երեք կուսակցությունների կազմակերպած հանրային ժողովին Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետն իր խոսքը ուղղել է համայն հայ ժողովրդին: Նորին սրբությունը դատապարտել է Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությունը, վերահաստատել հայ ժողովրդի հավատարմությունը Լիբանանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ներկայացրել է իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
"Մենք մերժում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած դիվանագիտական կամ տնտեսական հարաբերություններ, որոնք կհակասեն մեր ազգային ինքնիշխան իրավունքներին ։ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի կողմից մեզ հասցված վնասի փոխհատուցումը, Արցախի ժողովրդի վերադարձը և միջազգային երաշխիքներով ինքնավարության վերականգնումը, կրոնական և պատմական հուշարձանների պաշտպանությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Բաքվում հայ բանտարկյալների ազատ արձակումը մնում են մեր պահանջների հիմքը":
Իր ուղերձում Նորին սրբությունը նաև կոչ է արել տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել քաղաքական բանակցությունների միջոցով ՝ պահպանելով տարածաշրջանի երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:



