


Արմինֆո.Գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել Երևան այցի ընթացքում հանդիպել "Ուժեղ Հայաստան" դաշինքից ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հետ:
Մակրոնին հղած իր տեսաուղերձում նա, մասնավորապես, հայտարարել է. "Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք ձեր բարեկամ, բայց՝ ով հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, ինչպես իրեն ներկայացնում է միջազգային հանրությանը՝ խաբելով ու թաքնվելով ժողովրդավարական արժեքների հետևում։ Նա երկիրը գցել է իրավական քաոսի մեջ՝ հարձակվելով մեր եկեղեցու, սփյուռքի և իր քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան ևս մեկ հնարավորություն եք տալիս խաբելու հայ ժողովրդին։ Այս հանդիպումն անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նա գտնվում է տնային կալանքի տակ։ Եթե Ձեզ համար կարևոր են ժողովրդավարական արժեքները, մենք Ձեզ հրավիրում ենք հանդիպելու նրա հետ":
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղադրում են նաեւ իշխանությունը զավթելու կոչերիհամար։ Գործարարը կալանավորվել էր 2025թ․ հունիսին՝ ի աջակցություն Հայոց եկեղեցու հայտարարություններից հետո: Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:



