


Արմինֆո.Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, գիտնական-միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, ով զբաղվում է կովկասյան տարածաշրջանի, հատկապես, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների միջև հարաբերությունների հարցերով, քննադատել է Հայաստանին՝ Իսրայելին Անկախության օրվա առթիվ շնորհավորելու համար:
Իրանցի փորձագետը դառը հեգնանք է որակել Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) էջում հրապարակված շնորհավորանքը Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ: "Ինչպիսի դառը հեգնանք։ Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը դատապարտում Է Իսրայելի հանցագործությունները և հեռանում է այդ ռեժիմից, Հայաստանի կառավարությունն ապրում է բոլորովին այլ աշխարհում: Այդ շնորհավորանքը հնչել է այն պահին, երբ իսրայելցիները բազմիցս ոչնչացրել են հայերի սեփականությունը Երուսաղեմի հայկական թաղամասում, թքել հայ քահանաների վրա, հարձակվել նրանց եկեղեցիների վրա և ձգտում են զավթել Երուսաղեմի հայկական թաղամասը", - գրել է իրանցի փորձագետը Twitter-ի (X) իր էջում:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը դիտարկում է որպես Հոլոքոստի անալոգը և դեմ է իրադարձությունների դրա վարկածին: "Իսրայելական հետախուզությունը և Բաքվին ռազմական օգնությունը հանգեցրին Ղարաբաղի օկուպացմանը և այնտեղ բնակվող 120 000 հայերի տեղահանությանը", - հավելել է Մովահեդիանը:
Նշենք, որ 2018 թվից հետո երկիրը գլխավորած Հայաստանի թավշյա իշխանությունները որդեգրել են Իսրայելի հետ առկա հարաբերությունների ամրապնդման գիծը: Այդ առումով երկու երկրների մայրաքաղաքներում ստեղծվել են ռեզիդենտ դեսպանություններ։ Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի վրա 2023 թվականից հաճախակի դարձած հարձակումները։



