


Արմինֆո.Քաղաքացու և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպը կքննի քաղաքացիական դատարանը:
Մարտի 26-ին ԱԺ շենքի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին, ինչին ԱԺ նախագահը նրան պատասխանել էր նույն կերպ։ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, և ինքը գիտի, թե՝ ում կողմից:
Ըստ դատական տեղեկատվական Datalex կայքի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահն այդ հարցով դիմել է դատարան: Նա քաղաքացի, ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և իրեն վճարել 1 դրամ, չհաշված 506 հազար դրամ դատական ծախսերը, այդ թվում՝ 480 հազար ՝ փաստաբանի հոնորարի, և 26 հազար ՝ պետական տուրքի գումարը ։ Կայքը հաղորդում է, որ գործը քննելու է դատավոր Անի Աթանեսյանը:



