


Արմինֆո. Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։Նախարարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
Հիշեցնենք, որ Հեմիլթոնը Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր այս տարվա մարտի 6-ին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Խավիեր Կոլոմինին, որը 2024 թվականի հուլիսին նոր նշանակում է ստացել՝ Հարավային հարևանության գծով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։



