


Արմինֆո. Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունում:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ», - նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ քաշքշոց էր տեղի ունեցել գործարար և "Ուժեղ Հայաստան" կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի համակիրների և ոստիկանների միջև: Բախումները հրահրվել էին իրավապահների կողմից։



