


Արմինֆո.Ապրիլի 16-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության Արտաշատի գրասենյակի ձերբակալված 12 համակիրների նկատմամբ տնային կալանք է կիրառվել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
"Երեկ "Ուժեղ Հայաստան " կուսակցության Արտաշատի գրասենյակում ձերբակալված 12 անձանց նկատմամբ որպես կանխարգելիչ միջոց կիրառվել է տնային կալանք, գրավ և ելքի արգելք: Եվս երկու ձերբակալվածներ ազատ են արձակվել", - հաղորդել են կոմիտեում հայկական ԶԼՄ-ներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին վաղ առավոտից բերման էին ենթարկվել "Ուժեղ Հայաստան" կուսակցության մեկ տասնյակից ավելի համակիրներ և անդամներ ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով: Կուսակցությունում, արձագանքելով ձերբակալություններին, հայտարարել են, որ այս կերպ իրականացվում է քաղաքական ուժի համար անհավասար պայմաններ ստեղծելու, կուսակցության անդամներին ահաբեկելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու նպատակով միջամտության հերթական փորձը:



