


Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։ Մասնավորապես քննարկվել են նոր երթուղիների մշակման հնարավորությունները, զբոսավարների հայերենի իմացության գնահատման մեխանիզմները, զբոսաշրջության ոլորտում լեզվական որակի բարձրացմանն ուղղված քայլերը։
Կողմերը նաև ընդգծել են հայերենի պահպանման կարևորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում դրա հանրահռչակումը՝ որպես Հայաստանի մշակութային ինքնության և երկրի տեսանելիության կարևոր բաղադրիչ։



