


Արմինֆո.Մեղրին 2026 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաք են ժամանել ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական պատվիրակություններ, մշակութային գործիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարության ներկայացուցիչներ:
Նախաձեռնության նպատակն է ամրապնդել միջպետական մշակութային համագործակցությունը, փորձի փոխանակումը և ընդգծել Մեղրիի դերն ու մշակութային ժառանգությունը տարածաշրջանային օրակարգում:
Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում կանցկացվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ: Մասնավորապես, այսօր տեղի է ունեցել պուրակի հիմնարկեքի արարողություն, որի ընթացքում պատվիրակությունների ներկայացուցիչները տնկել են պավլովնիայի (Ադամի ծառ) տնկիները ՝ որպես ԱՊՀ երկրների բարեկամության և համագործակցության խորհրդանիշ: Մեղրիի միակ մանկապարտեզի տարածքում պուրակ է բացվել։
Բացի այդ, քաղաքում տեղի կունենա ARTEXPO ցուցահանդես, "Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք" փոստային նամականիշի մարման արարողություն և գալա համերգ:



