


Արմինֆո. Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նստավայրում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Ինչպես հաղորդում է Տեր-Պետրոսյանի գրասենյակը, շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ ջերմ հարաբերությունների պահպանմանն ու խորացմանն ուղղված քայլերը, որոնց արմատները ձգվում են եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթներին, որոնք հազարամյակների պատմություն ունեն։



