


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական քաղաքական հակառակորդին անվանել է «օտարերկրյա գործակալ»՝ նկատի ունենալով հայ-ռուսական գործարար և բարերար, «Հզոր Հայաստան» կուսակցությունը գլխավորող Սամվել Կարապետյանին։
Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում՝ Փաշինյանն այդ տերմինն արտասանել է ռուսերենով և հայտարարել, որ այդ ուժերն իրենց գործողություններով ցանկանում են «կացնի տակ դնել» ԵԱՏՄ-ն, որի լիիրավ անդամն է Հայաստանը, և դա անում են՝ ի շահ իրենց նեղ անձնական շահերի։ Նա հայտարարել է, որ պնդումները (Կարապետյանի - խմբ.), թե Փաշինյանն իր վերընտրվելուց հետո տնտեսական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ, ոչ այլ ինչ են, քան ազդեցության գործակալների գործողություն, որոնք ցանկանում են սեպ խրել եղբայրական և բարեկամ ժողովուրդների միջև։
«Մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, և մեզ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու փորձը չի հաջողվի, որովհետև դա չի բխում մեր երկրի շահերից։ Իսկ մեր երկրի շահերը պահանջում են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է լավ հարաբերությունների առկայություն Ռուսաստանի հետ։ Եվ մենք այդ հարաբերությունները պաշտպանում ենք»,- ասել է Փաշինյանը։ Նա կրկին վերահաստատել է նախկինում հայտնած այն կարծիքը, որ իր վերջին այցը Ռուսաստան շատ հաջողված էր։ «Մենք անցկացրել ենք շատ մանրամասն ու երկար քննարկումներ և եկել ենք այնպիսի ռազմավարական պայմանավորվածությունների ամենատարբեր ոլորտներում, որոնց արդյունքները շուտով կտեսնենք»։



